Հայ դիրքապահների ուղղությամբ` մեկ շաբաթում 1000 կրակոց

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: