Մեծ Բրիտանիան նոր վարչապետ ունի

Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նոր առաջնորդ և, համապատասխանաբար, Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար է ընտրվել Էլիզաբեթ Թրասը՝ Թորիի կուսակցության 47-ամյա գործիչը։ Նա ցանկանում է, որ իրեն համարեն նոր «երկաթե լեդի», խոստանում է նվազեցնել հարկերը և կոչ է անում կանգնեցնել Պուտինին: Ինչպես հայտնում է «Բի-բի-սի»-ն, այժմ Թրասը համոզված պահպանողական է և աջ լիբերալ։

Օգոստոսի կեսերին Լիզ Թրասը, հարցումներից մեկի համաձայն, Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնի համար մրցապայքարում ջախջախիչ հաշվով հաղթել էր մրցակցին՝ Ռիշի Սունակին: Նրա օգտին էր հանդես գալիս կուսակցության հարցված անդամների 60 տոկոսը, Սունակի օգտին՝ 28 տոկոսը: Ընտրություններում հաղթողը ինքնաբերաբար դառնում է բրիտանական կառավարության ղեկավարը:

Մեծ Բրիտանիայի պատմության մեջ այնպիսի վառ առաջին կին վարչապետից հետո, ինչպիսին Մարգարեթ Թետչերն էր, բնական է, որ փոխարինողները կամ հավակնորդները նույնպես փորձում են վերագրել իրենց նրա «երկաթե լեդի» մականունը:

Այն վերագրել են նաև տիպիկ կուսակցական ֆունկցիոներ Թերեզա Մեյին, որը նախկին զբաղեցրել է վարչապետի պաշտոնը՝ 2016-2019 թվականներին։

Մեկնաբանել