Ի՞նչը կարող է ստիպել տեղափոխվել Արցախ․ Ռուբեն Վարդանյանի ու Նարինե Գրիգորյանի զրույցը

Ո՞րն է կնոջ դերը հասարակության մեջ, ի՞նչը կարող է ստիպել տեղափոխվել Արցախ, որո՞նք են մեր հասարակությունում տիրող անտարբերության պատճառները, ի՞նչ է կատարվում մշակույթում, ո՞վ է հայը․ այս և շատ այլ հարցերի շուրջ են զրուցում ՀԱՅԱՍՏԱՆ 2041 հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ու Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը։ «Մենք ասում ենք՝ հոգևոր ազգ ենք, բայց իրականում որքանո՞վ ենք հոգևոր։ Իսկապեսներն է պետք հարցնել՝ իսկապես կին լինել, իսկապես մամա լինել։ Ինձ համար շատ է աղճատվել արժեհամակարգը»,- ասում է Նարինե Գրիգորյանը։ Նա համոզված է՝ ամենամեծ կորուստները նրանք են, որոնք չենք նկատում՝ հոգևոր կորուստները։ Ռուբեն Վարդանյանն ու Նարինե Գրիգորյանը զրուցում են «Ապագա գործերի նախարարություն» նախագծի շրջանակում։

Մեկնաբանել