Օգոստոսին Հայաստան է այցելել շուրջ 262 000 զբոսաշրջիկ․ Վահան Քերոբյան

2022-ի օգոստոսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 262 000՝ մոտենալով 2019-ի ցուցանիշին՝ 288 000․ այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Ուշագրավ է, որ զբոսաշրջիկների 63%-ը ժամանել է Զվարթնոցով, ինչը, կարծես թե, ամսական ժամանող ուղևորների թվի ռեկորդ է Զվարթնոցի ողջ պատմության ընթացքում (սա դեռ լրացուցիչ կստուգենք)», – ասված է նրա գրառման մեջ։

Հուլիս և օգոստոս ամիսներին, նշում է նախարարը, Հայաստանում զգացվել է հյուրանոցային համարների սուր պակաս, որի առիթով Քերոբյանը «հրավիրել է այս ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ունեցող ներդրողների և գործարարների ուշադրությունը»։

2020 թվականին, կովոնավիրուսի սահմանափակումներով պայմանվորված, զբորսաշրջության ոլորտը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կտրուկ անկում գրանցեց: 2020-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը 375 000 էր: 2021 թվականին ոլորտը, քովիդի սահմանափակումների վերացմանը զուգանթաց, ակտիվացավ՝ զբոսաշրջային այցելությունների քանակը կազմեց 870 000:

Մեկնաբանել