Սև խոռոչներ, գրավիտացիոն ալիքներ, ռոք և պոեզիա. «Ստարմուսը»՝ Հայաստանում

Սև խոռոչներ, գրավիտացիոն ալիքներ, ռոք և պոեզիա. սեպտեմբերի 5-ին «Ստարմուս» փառատոնի առաջին օրը մեկնարկեց աշխարհահռչակ գիտնականների բանախոսություններով։ Նույն օրը՝ երեկոյան, փառատոնը մեկ բեմի վրա համախմբեց Ռիք Վեյքմանին, Սերժ Թանկյանին, Տիգրան Համասյանին, Sons of Apollo խմբի անդամներին, Անդրեյ Մակարևիչին և տիեզերագնաց Քրիս Հեդֆիլդին։ Խորհրդային տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի հեղինակած՝ Սթիվեն Հոքինգի անվան մեդալին առաջինն արժանացավ փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյը։