Հակառուսական պատժամիջոցներին Վրաստանի չմիանալը մեծ հնարավորություն է Հայաստանի համար

Հակառուսական պատժամիջոցներին Վրաստանի չմիանալը մեծ հնարավորություն է Հայաստանի համար․ այսպիսի տեսակետ է հայտնում Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ Վրաստանն այժմ առավել շահագրռված է Հայաստանի հետ տրանսպորտային-լոգիստիկ և տնտեսական համագործակցության հարցում:

Ստեղծված բարդ իրավիճակում, ըստ Մելիքյանի, Վրաստանը փորձում է պրագմատիկ քաղաքականություն վարել` չվնասելով իր տնտեսական շահերը և չսրելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, անգամ եթե դրա հետևանքով Եվրամիությունը հրաժարվում է անդամության թեկնածուի կարգավիճակ շնորհել իրեն:

Մեկնաբանել