Իջևան․ Ընտրություններից հետո պասիվացած կուսակցություններ

ՍիվիլՆեթն այցելել է Իջևան՝ հասկանալու, թե ինչ գործունեություն են այստեղ ծավալում կուսակցությունները. ունե՞ն գրասենյակներ, մասնակցո՞ւմ են արդյոք ավագանու նիստերին։ Խոշորացված Իջևան համայնքում, որտեղ կա 33 000 ընտրող, 2021-ին ընտրական պայքարի հայտ էր ներկայացրել քաղաքական երկու ուժ՝ Քաղաքացիական պայմանագիրն ու Հայ հեղափոխական դաշնակցությունը։