Ֆիլիպ Ռիկերը ժամանել է Երևան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիկերը Երևանում է։

«Սեպտեմբերի 8-10-ը նա կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը տևական խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,- ասված է դեսպանության հաղորդագրությունում։