Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռուբեն Վարդանյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է բարերար Ռուբեն Վարդանյանին, հայտնում են նախագահականից։

«Երկրի ղեկավարը ողջունել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության ապահովման ու զարգացման գործում անմիջական մասնակցություն ունենալու որոշումը՝ հույս հայտնելով, որ այն օրինակ կծառայի աշխարհասփյուռ շատ հայերի համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները»,- ասված է հաղորդագրությունում։

Տես նաև՝ Պետական ​​պաշտոն զբաղեցնելու համար պետք է որոշ ժամանակ ապրես երկրում և չունենաս այլ քաղաքացիություն․ Ռուբեն Վարդանյան

Մեկնաբանել