Յուվենտուսը նվաճում է Իտալիայի Սուպերգավաթը (տեսանյութ)

Պեկինում Իտալիայի Սուպերգավաթը վիճարկեցին «Յուվենտուսն» ու «Նապոլին», որտեղ դրամատիկ մրցավեճում հաղթանակ տոնեցին թուրինցիները: Վերջիններս թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի 10 ամսյա որակազրկումից հետո առաջին խաղն էին անցկացնում:

Մացարիի սաներն ընդմիջման գնացին մեկ գնդակի առավելությամբ (2:1): Թիմերից մեկական անգամ աչքի էին ընկել Էդինսոն Կավանին, Կվադվո Ասամոան և Գորան Պանդևը: Բայց առավելությունը երկար պահել նեապոլցիներին չհաջողվեց:

Երկրորդ խաղակեսում թուրինցները հավասարեցրին հաշվի հավասարակշռությունը: «Նապոլիի» դարպասին նշանակված11 մետրանոցն անվրեպ իրացրեց Արտուրո Վիդալը:

Խաղի հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ «Նապոլիին» դժվարին կացության առաջ կանգնեցրեց Գորան Պանդևը` մրցավարի օգնականին վիրավորելու համար արժանանալով կարմիր քարտի:

Ավելացված ժամանակից 3 րոպե անց երկրորդ դեղինն ստացավ ու դաշտից հեռացվում Խուան Սունյիգան` «Նապոլիին» թողնելով 9 հոգով, իսկ մրցավարի գործողություններից դժգոհող Վալտեր Մացարին հեռացվեց տեխնիկական գոտուց:

Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որը նույնքան դժգույն ստացվեց «Նապոլիի» համար, որքան հիմնական ժամանակի վերջնամասը. կիսապաշտպան Կրիստիան Մաջոն գրավեց սեփական դարպասը:

Իսկ րոպեներ անց Միրկո Վուչինիչն արդեն կրկնապատկեց «Յուվենտուսի» առավելությունը` գործնականում վճռելով մրցավեճի ելքը:

«Յուվենտուս»-«Նապոլի» – 4:2

Գոլեր. Էդինսոն Կավանի 27, Կվադվո Ասամոա 37, Գորան Պանդև 41, Արտուրո Վիդալ 73, Կրիստիան Մաջո (ինքն.) 97, Միրկո Վուչինիչ 101

Հեռացումները. Գորան Պանդև, Խուան Սունյիգա

Մարզական գործընկեր` SportArmenia.com

http://youtu.be/7nJ_nD-pW1g

Մեկնաբանել