Սահմանազատումը պիտի արվի ոչ թե քարտեզների, այլ իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն ու սահմանագծումը պետք է կատարվի իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա և ոչ թե քարտեզների․ Վլադիվոստոկի հայ համայնքի հետ հանդիպմանն այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քարտեզը նկար է, որտեղ արտահայտվում են իրավական ուժ ունեցող որոշումները։ Քարտեզն ինչքանո՞վ իրավական ուժ ունի, պետք է խորանալ քարտեզի մեջ՝ ինչ իրավական ուժ ունեցող որոշումներ են դրված»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական տիրույթում հնչող այն ձևակերպումները, թե Զանգեզուրն ապօրինի տրվել է ՀՀ-ին կամ ինչ-որ քաղաքներ ապօրինի տրվել են ՀՀ-ին, դեստրուկտիվ են ու բացահայտում են Ադրբեջանի ներքին նկրտումները։

Մեկնաբանել