Ադրբեջանը Հայաստանին վերադարձրել է հինգ ռազմագերիների․ ԱԱԾ

Սեպտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը Հայաստանին վերադարձրել է հինգ հայ ռազմագերիների, հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն։

1. Աղրամանյան Մարտին Մուշեղի, ծնվ. 28.05.1996թ., ք. Գյումրի,

2. Գևորգյան Աշոտ Արտակի, ծնվ. 30.06.1998թ., ք. Գյումրի,

3. Գրիգորյան Ֆելիքս Արտաշեսի, ծնվ. 23.12.1996թ., ք. Գյումրի,

4. Մանուկյան Վարազդատ Անուշավանի, ծնվ. 07.07.1990թ, ք. Գյումրի,

5. Հովսեփյան Էդիկ Տիգրանի, ծնվ. 02.08.1999թ, ք. Վանաձոր:

Հայ ռազմագերիների նոր խմբի վերադարձի մասին տեղեկությունն ավելի վաղ հրապարակվել էր ադրբեջանական լրատվամիջոցներում։ Հայաստանյան գերատեսչությունները չէին հաստատել լուրը։

Այս տարվա մարտին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հետ հանդիպմանը ընդգծել էր Ադրբեջանում պահվող 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությունը։

Մեկնաբանել