Հայտնի է Դավիթ Սաֆարյանի մրցակցի անունը. Լոնդոն 2012

Այսօր հայտնի է դարձել Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող վերջին մարզիկի մրցակցի անունը։ Ազատ աճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը 66կգ քաշային կարգի օլիմպիական մրցաշարի 1/8 եզրափակիչում կհանդիպի եգիպտացի Աբդու Օմար Աբդու Ահմեդի հետ։ Քանի որ վաղը երեկոյան կայանալու է Օլիմպիական խաղերի փակման արարողությունը, ըմբշամարտի մրցումները կսկսվեն կեսօրին։ Մեր մարզիկն առաջին մրցամարտը կանցկացնի ժամը 12։00-ին։

Հաջորդ փուլ դուրս գալու դեպքում Սաֆարյանը կմրցի Անդրեյ Կվյատկովսկի (Ուկրաինա) – Ակժուրեկ Տանատարով (Ղազախստան) զույգի հաղթողի հետ։

Մեկնաբանել