Ադրբեջանը նույնպես ոսկե մեդալ նվաճեց. Լոնդոն 2012

Լոնդոնի Օլիմպիական խաղերում ևս մեկ երկիր ոսկե մեդալ նվաճեց: Մինչև 60 կգ քաշային կարգում հանդես եկող ադրբեջանցի ազատ ոճի ըմբիշ Տողրուլ Ասգարովը եզրափակչում պարտության մատնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Բեսիկ Կուդուխովին և իր երկրի առաջին ոսկե մեդալը նվաճեց: Բրոնզե մեդալներին արժանացան հնդիկ Դուտ Յոգեշվարն ու ամերիկացի Սքոթ Քոլմանը: