Գերությունից վերադարձած զինծառայողները հարցաքննվում են

Սեպտեմբերի 8-ին գերությունից վերադարձած 5 զինծառայողները հարցաքննվում են, տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

«Զինվորները Երևանի քննչական կոմիտեի զինվորական վարչությունում են: Նրանք հարցաքննվում են, որից հետո կհստակեցվի նրանց կարգավիճակը», – ասել է Թադևոսյանը։

Նա հայտնել է, որ հայրենիք վերադարձած գերիներից չորսը Շիրակից են, իսկ մեկը` Էդիկ Հովսեփյանը, Լոռիից։ Շիրակցի տղաները գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ավարտից հետո Խծաբերդի դիրքերից, իսկ Էդիկ Հովսեփյանը` 2021-ի նոյեմբերի 16-ին` Ջերմուկի ուղղությամբ հարձակման ժամանակ։

Մեկնաբանել