Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը ներառվել է ավագանու նիստի օրակարգում

Հայաստանի նախկին փոխվարչապետ, Երևանի ավագանու 2023-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին փողքաղաքապետ նշանակելու հարցը ներառվել է ավագանու՝ սեպտեմբերի 13-ի նիստի օրակարգում:

Ավինյանին Երևանի քաղաքապետի տեղակալ է նշանակելու ավագանին՝ ձայների մեծամասնությամբ։ Այս շաբաթ Տիգրան Ավինյանը հանդիպել էր խմբակցությունների հետ, ներկայացրել իր ծրագրերն ու գործունեության ոլորտը։ «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն ավելի վաղ ՍիվիլՆեթին հայտնել էր, որ 2017-ից խմբակցությունը որդեգրել է մի սկզբունք, ըստ որի՝ դեմ չի քվեարկում փոխքաղաքապետերի թեկնածությանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից էլ հայտնել էին, թե Ավինյանի թեկնածության վերաբերյալ որոշում կկայացնեն կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումից հետո։

Այդուհանդերձ, միայն «Իմ քայլը» խմբակցության անդամների ձայներով Ավինյանին կարող են նշանակել փոխքաղաքապետ։

Մեկնաբանել