Դավիթ Սաֆարյանը քառորդ եզրափակչում է. Լոնդոն 2012

Լոնդոնի Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտավ (եթե կարելի է այդպես ասել) Հայաստանի վերջին մասնակիցը: Մինչև 66 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Սաֆարյանը 1/8 եզրափակչում պետք է ուժերը չափեր Եգիպտոսի ներկայացուցիչ Աբդու Օմար Աբդու Ահմեդի հետ, սակայն մրցակիցը գորգ դուրս չեկավ և Դավիթն առանց պայքարի մտավ քառորդ եզրափակիչ:

Կիսեզրափակչի ուղեգրի համար Դավիթը կգոտեմարտի Անդրեյ Կվյատկովսկի (Ուկրաինա) – Ակժուրեկ Տանատարով (Ղազախստան) զույգի հաղթողի հետ:

Մեկնաբանել