Ադրբեջանի դեմ պետք է ձևավորել պետական հզոր իմունիտետ. Էդմոն Մարուքյան

«Իրադարձությունները ցույց տվեցին, որ 2020թ. նոյեմբերի 9-ով չսահմանափակվեցին այն վատ բաները, որոնք կարող էին տեղի ունենալ մեզ հետ: Դրանք չեն ավարտվել, այդ գործընթացը շարունակվում է, ուստի դրա դեմ պետք է ձևավորել ազգային-պետական հզոր իմունիտետ»,- նշում է հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: ՍիվիլՆեթի հետ զրույցում Մարուքյանը նշում է, որ Ադրբեջանն այժմ նոր սադրանքների համար տեղեկատվական ֆոն է ստեղծում՝ գրեթե ամեն օր կեղծ հայտարարություններ տարածելով, թե իբր հայկական ուժերը կրակել են շփման գծի տարբեր ուղղություններով:

Մեկնաբանել