Դավիթ Սաֆարյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունքից. Լոնդոն 2012

Օլիմպիական գորգում շարունակվում են ազատ ոճի ըմբշամարտի մրցումները: Մինչև 66 կգ քաշային կարգում հանդես եկող ղազախ Ակժուրեկ Տանատարովը, ով քառորդ եզրափակչում մրցավարների կասկածելի որոշմամբ առավելության հասավ Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Սաֆարյանի նկատմամբ, կիսաեզրափակչում պարտություն կրեց հնդիկ Սուշիլ Կումարից, ինչը նշանակում է, որ Հայաստանի վերջին ներկայացուցիչը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունքից:

Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին իրենց ելույթները 30-րդ Օլիմպիական խաղերում: Մեր օլիմպիական հավաքականը Լոնդոնում ընդամենը 3 մեդալ նվաճեց` 2 բրոնզե և 1 արծաթե:

Մեկնաբանել