Նուրի Շահինը կոտրել է Սելթիկի ֆուտբոլիստի ծնոտը

Դիլան ՄաքԳյուխը «Ռեալ» – «Սելթիկ» (2-0) ընկերական խաղի 78-րդ րոպեին փոխարինվեց այն բանից հետո, երբ օդային մենամարտում բախվեց մադրիդցիների թուրք կիսապաշտպան Նուրի Շահինի հետ։ Այս մասին հայտնում է AS-ը:

Ավելի ուշ 19-ամյա շոտլանդացուն տեղափոխել են Ֆիլադելֆիայի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրա մոտ հայտնաբերվել է ծնոտի կոտրվածք:

Շահինը, առանց վարանելու, Twitter-ի իր էջում առողջություն է մաղթել ու ներողություն խնդրել.«Շուտ ապաքինվի՛ր, բարեկամ: Ես շատ եմ ցավում: Մատներս խաչել եմ քեզ համար»:

Մեկնաբանել