Ադրբեջանը հրետանիով կրակ է վարում Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանական ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից կրակ են վարում հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ»,- գրել է Թորոսյանը։

Ըստ ՊՆ խոսնակի՝ հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

Մեկնաբանել