Եռամարտիկը մահացել է մրցման ժամանակ

Նյու Յորքում անցկացվող աշխարհի Ironman եռամարտի առաջնության ընտրական փուլերից մեկի ժամանակ բաց ջրում 3.9կմ լողի ընթացքում մահացել է մասնակիցներից մեկը, տեղեկացնում է Associated Press-ը:

43-ամյա եռամարտիկը այդ մրցատարածության վրա իրեն վատ է զգացել: Նրան դուրս են բերել ջրից ու տեղափոխել հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է: Մարզիկի մահվան պատճառները դեռ անհայտ են, մարզիկի անունը` նույնպես:

Այս մրցաշարում սա արդեն 4-րդ մահվան դեպքն է: Նշենք, որ Նյու Յորքի որակավորման փուլն ամբողջ աշխարհում անցկացվող 30 մրցափուլերից մեկն է: Յուրաքանչյուր փուլի ժամանակ անցկացվում է 3.9կմ լող, 180կմ հեծանվարշավ և 42կմ մարաթոն:

Բոլոր մրցումներն անցկացվում են մեկ օրվա ընթացքում: Որակավորման փուլը հաղթահարած մարզիկները մասնակցում են Հավայան կղզիներում անցկացվող աշխարհի առաջնությանը:

Մեկնաբանել