Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով «Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժման մասին հայկական ԶԼՄ-ներում և սոցցանցերում տարածվող լուրերը»։
«Տարածաշրջանում ագրեսոր և օկուպանտ պետությունը Հայաստանի Հանրապետությունն է։ Ադրբեջանի՝ ղարաբաղյան տնտեսական գոտում հայկական զինված ուժերի անձնակազմի և տեխնիկայի առկայությունը շարունակվում է առ այսօր։
Ադրբեջանական բանակը, ի պատասխան Հայաստանի սադրանքի, իրականացնում է լոկալ հակաքայլեր և վնասազերծում կրակակետերը»։