Հայաստանի դրոշը կկրի Արսեն Ջուլֆալակյանը

Այսօր Լոնդոնում կկայանա 30-րդ Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ Հայաստանի դրոշը կկրի մեր միակ արծաթե մեդալակիր հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը: Այս մասին մեր մարզական գործընկեր SportArmenia-ին հայտնել է Հայասատնի օլիմպիական պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանը:

«Փակման արարողության ժամանակ Հայաստանի դրոշը կտանի Արսեն Ջուլֆալակյանը: Ընտրություն անելիս առաջնորդվեցինք մարզական սկզբունքով: Որոշեցինք, որ դրոշը պետք է կրի ամենամեծ հաջողությունն ունեցած մարզիկը»,- ասել է Դերենիկ Գաբրիելյանը:

Մեկնաբանել