Ռուս վոլեյբոլիստների անհավանական հաղթանակը. Լոնդոն 2012

Ռուսաստանի և Բրազիլիայի հավաքականներն իսկական ներկայացում պարգևեցին երկրպագուներին Օլիմպիական խաղերի եզրափակչում: Ամեն ինչ սկսվեց բրազիլական սցենարով: Բրազիլացիներն առաջին երկու սեթերում վստահ հաղթանակ տարան` 25:19, 25:20 և առավելություն ունեին 3-րդ սեթում: Այդուհանդերձ, ռուսները նախ կարողացան չեզոքացնել 4 միավորի առավելությունը, ապա 2 մաչբոլ և 3-րդ սեթը հաղթեցին 29:27 հաշվով:

4-րդ սեթում հաջողությունից ոգևորված ռուսներն արդեն շատ վստահ էին գործում և այն հաղթեցին 25:22 հաշվով: Թվում էր` վերջին սեթում բրազիլացիները կկարողանան հավաքվել և վերջապես մոռանալ 3-րդ սեթում կրած պարտությունը, սակայն ռուս վոլեյբոլիստները նրանց ոչ մի շանս չտվեցին և հեշտ հաղթանակ տարան` 15:9:

Ռուսաստանի տղամարդկանց վոլեյբոլի հավաքականը 3:2 (19:25, 20:25, 29:27, 25:22, 15:9) հաշվով հաղթեց Բրազիլիայի ընտրանուն և իր երկրի 24-րդ ոսկե մեդալը նվաճեց, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի օլիմպիական հավաքականը բարելավեց նաև Պեկինի Օլիմպիական խաղերի արդյունքը, որտեղ նրանք 23 ոսկի էին նվաճել:

Մեկնաբանել