Գորիսը՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության պայմաններում

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ինտեսիվ կրակ են վարել Գորիսի, Կապանի և Սիսիանի ուղղությամբ: Գորիս քաղաքում իրավիճակը լարված է, չեն գործում դպրոցները և նախակրթարանները: Գորիսի բժշկական կենտրոնում կան վիրավորներ: Գորիսում հաճախ լսելի են անօդաչուների և հրետանու ձայները: