Լոնդոն 2012. Օլիմպիական խաղերի վերջին ոսկին ուղևորվում է Լիտվա

Ավարտվեց 30-րդ Ամառային օլիմպիական խաղերի պաշտոնական մասը։ Կանանց ժամանակակից հնգամարտում խաղարկվեց մեդալների վերջին հավաքածում։ Լոնդոն 2012-ի վերջին ոսկին ուղևորվում է Լիտվա։ Այդ երկրի ներկայացուցիչ Լաուրա Ասադաուսկայտեն կարողացավ առավելության հասնել երկրորդ տեղը զբաղեցրած բրիտանուհի Սամանթա Մարեյի և երրորդը տեղը զբաղեցրած բրազիլուհի Յանա Մարկեսի նկատմամբ։ Սա Լիտվայի երկրորդ մեդալն էր այս Խաղերում։

Կեսգիշերին կսկսվի օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։

Մեկնաբանել