ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է ժամը 10։00-ից հրադադարի շուրջ համաձայնության մասին

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության առնչությամբ՝ կոչ անելով կողմերին զսպվածություն ցուցաբերել։

«Մենք սերտ կապի մեջ ենք Բաքվի և Երևանի հետ։ Ստացել ենք հայաստանյան ղեկավարության դիմումը՝ իրավիճակի կայունացման գործում առկա երկկողմ համաձայնագրերի և ՀԱՊԿ գծով օգնություն ցուցաբերելու խնդրանքով։ Ակնկալում ենք, որ ռուսական միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ սեպտեմբերի 13-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 09։00-ից զինանադար հաստատաելու վերաբերյալ, լիարժեք կկատարվի»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Պաշտոնական Մոսկվան ելնում է նրանից, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր վիճելի հարցերը կլուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։

Մեկնաբանել