Էրդողան․ Խաղաղությունը հնարավոր է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա

էրդողանն ու Ալիևը

Բաքվի ու Երևանի միջև խաղաղությունը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա․ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահական գրասենյակը սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի ագրեսիվ հարձակումից հետո։

«Անկարան սատարում է Բաքվին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին լարվածության լույսի ներքո»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ իրավիճակը քննարկել են Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Ջեյհուն Բայրամովը։ Չավուշօղլուն ասել է, որ «Հայաստանը պետք է դադարեցնի իր սադրանքները և կենտրոնանա խաղաղության բանակցությունների ու Ադրբեջանի հետ համագործակցության վրա»։

Մեկնաբանել