Հայաստանի նախաձեռնությամբ այսօր տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ

Հայաստանի նախաձեռնությամբ այսօր` սեպտեմբերի 13-ին, Երևանի ժամանակով 19։00 տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի առնվազն 49 զոհ։

Ադրբեջանի ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել նաև քաղաքացիական երեք անձ:

Մեկնաբանել