Ֆիլիպ Ռիկերը Բաքվում է, Իգոր Խովաևը՝ Երևանում

ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ, Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիկերը սեպտեմբերի 13-14-ին այցելում է Բաքու, հայտնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը։ «Դեսպան Ռիկերը քննարկելու է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղությանը միտված դիվանագիտական ջանքերին»,- նշված է հաղորդագրությունում։ Ֆիլիպ Ռիկերը տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում է։ Սեպտեմբերի 8-10-ը նա բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել Երևանում, որից հետո մեկնել է Թբիլիսի։ Սեպտեմբերի 12-ին լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Ռիկերը, հնարավոր է, չմեկնի Բաքու։ Ռիկերի՝ Բաքու այցի նույն օրը Երևանում կայացել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ։ «Արարատ Միրզոյանն Իգոր … Continue reading Ֆիլիպ Ռիկերը Բաքվում է, Իգոր Խովաևը՝ Երևանում