Բլինքենը Ալիևին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Զրույցի ընթացքում պետքարտուղարը Ալիևին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները, ասված է Պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում։ «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գիշերը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ մտահոգություն հայտնելով Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի տարածքը գնդակոծելու առնչությամբ։ Բլինքենը կոչ է արել նախագահ Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները և ընդգծել, որ ԱՄՆ-ը ձգտելու է բախումների դադարեցմանն ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը»,- ասված է հաղորդագրությունում։