Ֆիլիպ Ռիկերը հանդիպել է Ալիևի հետ

Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիկերը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը։

«Դեսպան Ռիկերն ընդգծել է պետքարտուղար Բլինկենի հայտարարությունը, որ հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել: Նա Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել ակտիվացնել իրենց դիվանագիտական փոխգործակցությունը՝ հանուն համապարփակ խաղաղության համաձայնագրի»,- ասված է հայտարարությունում։

Ֆիլիպ Ռիկերը տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում է։ Սեպտեմբերի 8-10-ը նա բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել Երևանում, որից հետո մեկնել է Թբիլիսի։ Սեպտեմբերի 12-ին լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Ռիկերը, հնարավոր է, չմեկնի Բաքու։