Բորելը Բայրամովին իրավիճակի լիցքաթափման և հրադադարի պահպանման կոչ է արել  

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը Հայաստան – Ադրբեջան սահմանի բախումները քննարկել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին խորը քննարկում եմ ունեցել արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Կոչ եմ արել իրավիճակի լիցքաթափման և հրադադարի պահպանման։ Շտապ անհրաժեշտ է խաղաղ երկխոսություն։ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը [Տոյվո Կլաար] մեկնում է Բաքու և Երևան՝ օժանդակելու այդ ջանքերին»,- Թվիթերում գրել է Բորելը։

Մեկնաբանել