Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ինչպես հաղորդում է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունը, Մակրոնն իր մեծ մտահոգությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք հանգեցրել են հայկական բնակավայրերի ռմբակոծման։
«Ֆրանսիայի նախագահը Ալիևին շեշտել է ռազմական գործողությունները դադարեցնելու և հրադադարի նկատմամբ հարգանքը պահպանելու հրատապության մասին: Նա պնդել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային ջանքերը շարունակելու և ակտիվացնելու անհրաժեշտությունը և հիշեցրել իր պատրաստակամությունը բոլոր գործընկերների, մասնավորապես՝ Եվրամիության հետ համատեղ նպաստելու դրանց»։