«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ

Ազգային ժողով - national assembly

ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 14-ին 67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման» մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։

Հիշեցնենք, որ Զենքի շրջանառության կարգավորման մասին նախագիծը 2022 թվականի ապրիլի 18-ին ներկայացրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, որն օրենքի համահեղինակներից է։

Օրենքի նախագծով սահմանվում է քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը՝ 21 տարեկան, չեղարկվում են զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու, ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարի ողորկափող հրազեն ունենալու, փամփուշտների քանակը սահմանափակող պահանջները: Թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն՝ նախկին 5 միավորի փոխարեն, զենք ձեռք բերելու, պահելու, կրելու և տեղափոխելու թույլտվության ժամկետը սահմանվելու է 10 տարի՝ նախկին 5 տարվա փոխարեն և այլն:

Ինչպես ՍիվիլՆեթի տաղավարում ասել էր Վիլեն Գաբրիելյանը՝ ոլորտում նոր կարգավորումները անհրաժեշտ են նաև Հայաստանի պաշտպանունակության բարձրացման տեսանկյունից:

Մեկնաբանել