Մարզիչը կորոշի՝ լավ էի խաղում հարձակման գծում, թե ոչ. Հենրիխ Մխիթարյան

«Վորսսկլայի» հետ խաղից հետո, որում «Շախտյորը» հաղթեց 4։1 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դուբլ գրանցեց իր անվան դիմաց, ակումբի պաշտոնական կայքի լրագրողը փորձել է պարզել Հենրիխի նման հաջողության գաղտնիքը։

-Հենրիխ, ինչու՞ «Վորսկլային» այսօր չհաջողվեց ցուցադրել իր հայտնի բնավորությունը։

-Առաջին պատճառն այն է, որ «Շախտյորը» հիմա լավ մարզավիճակում է, իսկ երկրորդը՝ պոլտովացիներն, իրոք, նախորդ տարվա համեմատ թույլ էին։ Կարծում եմ, որ նրանք պարզապես պատրաստ չէին նման խաղի։

-7 գնդակ 5 խաղում, քի՞չ է, թե՞ շատ։

-Քիչ է, պետք է ավելի շատ խփել։ Կարևորը, որ մյուս խաղերում էլ նույնը ստացվի, քանի որ դա օգուտ կբերի ինչպես թիմին, այնպես էլ ինձ։

-Սա այս մրցաշրջանում արդեն քո երրորդ դուբլն է։ Ո՞րն ամենաշատը հիշվեց։

-Աստված տա, վերջինը չլինի։ Հուսով եմ ավելի շատ դուբլեր կլինեն։

-Խաղերից ո՞րում դուբլդ ամենադժվարը ստացվեց։

-Ամենադժվարն ու ամենակարևորը դեռ առջևում է։

-Հարձակվողի դիրքում քեզ ո՞նց էիր զգում։

-Փորձում էի և՛ հարձակվողի դիրքում խաղալ, և՛ օգնել կիսապաշտպանությանը, և՛ պաշտպաններին։ Միսթերը կասի, թե ոնց էի խաղում (ծիծաղում է)։

Մեկնաբանել