Ադրբեջանցիները կրակել են Տեղ գյուղի խաղաղ բնակչի վրա

Ադրբեջանական ուժերը կրակել են խաղաղ բնակչի վրա․ այս մասին հայտնում է Գորիսի թղթակից Արմինե Սիմոնյանը։

Տեղ գյուղի բնակիչ Արթուր Մարությանը գնացել է Գորհայքի սարերից հոտը իջեցնելու, ճանապարհին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նրա ուղղությամբ։

Մարությանը գլխուղեղի ծանր վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց։ Արթուրի մորեղբորից ՍիվիլՆեթը տեղեկացավ, որ այս պահին վիրահատություն է ընթանում։