Խովաևը Բաքու և Երևան է այցելել խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատանքը շարունակելու համար․ Գոնչար

Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը սեպտեմբերին հերթական այցերն է կատարում Բաքու և Երևան՝ խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքը շարունակելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարարության ԱՊՀ երկրների դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:

«Խաղաղության պայմանագրի պատրաստման թեման կարևոր տեղ է զբաղեցնում հայ-ադրբեջանական կարգավորման աջակցման մեր ջանքերում։ Ռուսական օգնության համապատասխան պահանջարկը հաստատել են և Բաքվում, և Երևանում։ Իհարկե, մեզ համար դա ինքնագովազդի հարց չէ, այլ հսկայական պատասխանատվություն է»,- հայտարարել է Գոնչարը։

Սեպտեմբերի 13-ին Երևանում կայացել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ։ Միրզոյանի հետ հանդիպումից օրեր առաջ Իգոր Խովաևը հանդիպումներ էր անցկացնում Բաքվում։

Մեկնաբանել