Ադրբեջանը հրետանային հարվածներ է հասցրել Գեղարքունիքի մարզում Ռուսաստանի սահմանապահ ուժերի տեղակայման կետին։
Տելեգրամյան ալիքներում տարածվել են հրետակոծությունը փաստող լուսանկարներ։
Հրետակոծության հետևանքով վնասվել են ռուս սահմանապահների տեղակայման շենքը և ռազմական տեխնիկան։ Անձնակազմը ստիպված է եղել լքել տեղակայման վայրը։
***
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի առնվազն 49 զոհ։ Բնակավայրերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել նաև քաղաքացիական չորս անձ:
Սեպտեմբերի 14-ի առավոտից Ադրբեջանի զինուժը սկսել է ինտենսիվ հրետակոծել Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը։ Ժամը 12:00-ի դրությամբ հակառակորդի ագրեսիայի մնացած ուղղություններում փոխհրաձգության ինտենսիվությունը էապես թուլացել է։