Իրանում երկօրյա սուգ է հայտարարվել

Իրանում երկօրյա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ երկրի Արևելյան Ադրբեջան նահանգում շաբաթ օրը տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերի զոհերի, հաղորդում է BBC-ն։

Երկրաշարժերի հետևանքով նվազագույնը 300 մարդ զոհվել է, ավելի քան 2 հազ-ը՝ վիրավորվել։

Նահանգի հազարավոր բնակիչներ, որոնց տներն ավերվել են, ներկայում ապրում են ժամանակավոր կացարաններում։ Օպերատիվ ջոկատները փորձում են ապահովել նրանց ծածկոցներով ու տաք հագուստով՝ փորձելով միաժամանակ կազմակերպել նրանց տեղափոխումը նոր բնակարաններ մինչև ցրտերի ընկնելը։

Հիշեցնենք, որ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ առաջին ստորգետնյա ցնցումը տեղի էր ունեցել շաբաթ՝ Երևանի ժամանակով ժամը 16․23-ին, երկրորդը՝ 11 րոպե անց։ Նրա մագնիտուդը, ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով, կազմել էր 6,3 մագնիտուդ։ Այս երկու երկրաշարժերին հետևել էին մի քանի տասնյակ հետցնցումներ։

Նշենք, որ Իրանը երկրագնդի ամենասեյսմավտանգ շրջանների տասնյակում է։

Մեկնաբանել