ՀԱՊԿ առաքելության կազմավորումն ու գործուղումը ժամանակ կպահանջի․ Պեսկով

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պահպանվում է լարվածությունը, ինչի կապակցությամբ որոշվել է այնտեղ ուղարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելությունը։ Այս մասին, ՌԻԱ Նովոստի գործակալության հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Երեկ որոշվել է, որ ՀԱՊԿ առաքելությունը գնալու է սահման։ Նրանք զեկույց կներկայացնեն դիտարկման համար»,- ասել է Պեսկովը։

Նա պարզաբանել է, որ որոշումը կայացվել է ուշ երեկոյան, և առաքելության կազմավորումն ու սահման գործուղումը որոշակի ժամանակ կպահանջի։

***

Սեպտեմբերի 13-ի երեկոյան Հայաստանի պահանջով կայացել է ՀԱՊԿ խորհրդի նիստը, որի արդյունքում որոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման։

Մեկնաբանել