Ռազմական դրության նախագիծն իմ սեղանին է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ անցած կեսգիշերից իր սեղանին է դրված ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու նախագիծը, բայց Անվտանգության խորհրդի հետ գնահատում են իրավիճակը, ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտությունը ու դեռ նման որոշում կայացված չէ։

Նրա խոսքով՝ ոչ թե ռազմական դրություն չի հայտարարվում, քանի որ ՀՀ-ի նկատմամբ ագրեսիա չկա, այլ քանի որ ռազմական դրությունը ենթադրում է ոչ ռազմական բնույթի որոշ մեխազնիզմներ։

«Իրադրոթյունը օրվա մեջ մի քանի անգամ գնահատվում է»,- վստահեցրեց նա՝ չբացառելով, որ ինչ-որ պահի նման որոշում կարող է կայացվել։

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 105 զոհ։ Բնակավայրերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել նաև քաղաքացիական չորս անձ:

Սեպտեմբերի 14-ին ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին ծայրահեղ լարված է։ Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին սկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը։ Հակառակորդը լայնորեն կիրառում է նաև հարվածային անօդաչու սարքեր։

Հրթիռահրետանային հարվածների զուգահեռ ադրբեջանական ստորաբաժանումները վերսկսել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը։

Մեկնաբանել