Բրյուսելում Ալիևին առձեռն փոխանցել եմ առաջարկությունների նոր փաթեթ․ Փաշինյան

Հայաստանն տարածաշրջանի տրասնպորտային ուղիների բացման վերաբերյալ առաջարկությունների նոր փաթեթ է ներկայացրել Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք եռակողմ աշխատանքային խմբի (տարածաշրջանի ապաշրջափակման հարցերով փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ – խմբ․) ֆորմատով Ադրբեջանին առաջարկությունների նոր փաթեթ ենք ներկայացրել և այդ առաջարկությունը Բրյուսելում առձեռն փոխանցել եմ Ադրբեջանի նախագահին։ Ինչի մասին է այդ առաջարկը, որ մենք պատրաստ ենք ճանապարհներ տալ և ստանալ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանը ոչ մի պատրաստ է ճանապարհներ տրամադրել Հայաստանի տարածքով, այլև շահագրգռված է այդ հարցում։

«Մենք ասել ենք, որ Հայաստանի տարածքով մենք միջանցք չենք տալու։ Մեր տարածքային ամբողջականության հարցում ընդհանուր առմամբ ուրիշների տեսակետը մեզ շատ չպետք է հետաքրքրի։ Մեզ պետք է հետաքրքրի մեր դիրքորոշումը և մենք ասել ենք, որ միջանցք չենք տալու։ Մենք մեր բոլոր դաշնակիցների հետ այս հարցով քննարկում ունեցել ենք և կա միասնական ըմբռնում, այդ թվում, իմ տպավորությամբ, միջազգային հանրության հետ։ Չկա մի երկիր, որը մեզ հետ քննարկումներում խոսում է միջանցքի մասին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել