Ադրբեջանը հրապարակել է իր զոհերի ցուցակը՝ 50 հոգի

Սեպտեմբերի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է սեպտեմբերի 12-13-ը Հայաստանի սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ զոհված զինծառայողների ցուցակը, հաղորդում է ադրբեջանական Turan գործակալությունը։

Ցուցակում ընդգրկված է ՊՆ 42 զինծառայող և ութ սահմանապահ։

Զոհվածների թվում է երկու կապիտան, 10 լեյտենանտ, 17 սերժանտ, երեք ենթասպա և 18 շարքային զինվոր։