Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Սամարղանդի գագաթնաժողովին, որին մասնակցելու է Ալիևը

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի սեպտեմպերի 15-16-ը Ուզբեկստանի Սամարղանդում նախատեսված Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին․ այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 12-ին, մինչ Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումը, վարչապետի աշխատակազմից հայտնել էին, որ Փաշինյանը մասնակցելու էր այդ գագաթնաժողովին, որին ներկա են լինելու նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Մեկնաբանել