ՊՆ-ն հերքում է․ հայկական բնակավայրեր չեն անցել ադրբեջանական վերահսկողության տակ

Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Այդ մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Նա նաև գրել է․

«Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ բացարձակ կեղծիք են։ Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով»։