Ստեփանակերտում ինքնաբուխ հավաք տեղի ունեցավ՝ փաստաթուղթ չստորագրելու պահանջով

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում սեպտեմբերի 14-ի երեկոյան բազմաթիվ քաղաքացիներ հավաքվեցին՝ պահանջելով չստորագրել որևէ փաստաթուղթ, որը Արցախը Ադրբեջանի մաս կճանաչի: Հավաքը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով ԱԺ-ում, հայտարարեց, թե պատրաստ է «թուղթ ստորագրել», եթե անգամ իրեն հեռացնեն իշխանությունից։

Մեկնաբանել