Իրանը զգայուն է ոչ միայն հայ-իրանական սահմանի, այլև ամբողջ Սյունիքի հարցում․ իրանահայ պատգամավոր

Իրանն առաջին անգամ է շեշտել, որ դեմ է Հայաստան-Ադրբեջան սահմանի փոփոխությանը: Այդ մասին նշում է Իրանի խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում: Նա նշում է, որ Իրանը զգայուն է ոչ միայն հայ-իրանական սահմանի նկատմամբ, այլև՝ ամբողջ Սյունիքի մարզի անվտանգության: Ռոբերտ Բեգլարյանի կարծիքով՝ Թեհրանի գործնական քայլերը կախված են լինելու ռազմական գործողությունների հետագա ընթացքից և դրանից բխող սպառնալիքներից։ Նա նշում է, որ դեպի սահման իրանական զինտեխնիկայի տեղաշարժ է նկատվում:

Մեկնաբանել