Սեդա Սաֆարյանը և Հովակիմ Հովակիմյանն ընտրվեցին Սահմանադրական դատարանի դատավորներ, հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։
Խորհրդարանի սեպտեմբերի 15-ի նիստում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է ՍԴ դատավորների ընտրության արդյունքները: Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Սեդա Սաֆարյանի թեկնածությունը, իսկ Հանրապետության նախագահը՝ Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը:
107 պատգամավորից ընտրությանը մասնակցել է 65-ը: Երկու թեկնածուն էլ ընտրվել են 65 կողմ ձայնով:
Հովակիմյանն ու Սաֆարյանը փոխարինելու են Սահմանադրական դատարանի դատավորներ Աշոտ Խաչատրյանին և Արևիկ Պետրոսյանին, որոնց պաշտոնավարման ժամկետը լրանում է։